Ուկրաինացի պատգամավորը լքել է Ամանորյա կորպորատիվ խնջույքը՝ ռուսաց լեզվի պատճառով

09:13 • 27.12.12

Ուկրաինական ընդդիմադիր Батькивщина կուսակցության Ամանորյա կորպորատիվ խնջույքը ստիպել է դրա անդամներից մեկին հեռանալ այն պատճառով, որ միջոցառումն անցկացվել է 2 լեզվով՝ ուկրաիներենով և ռուսերենով, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Այժմ տեղի է ունենում Батькивщина-ի կորպորատիվ խնջույքը, որը ես ստիպված եմ լքել՝ ի նշան բողոքի։ Այստեղ ոչ մի անօրինական բան չի կատարվում, պարզապես միջոցառումն անցկացվում է 2 լեզվով»,-գրել է պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցն իր ֆեյսբուքյան էջում։

 

Օրենսդիրը լիահույս է եղել, որ երկլեզվության փաստը միջոցառման ընթացքում կզարմացնի նաև կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկին, սակայն վերջինս այս կապակցությամբ ներկայացրել է իր պարզաբանումները։