Sony-ն ներկայացրել է հայտարարված լուսանկարչական մրցույթի ամենաուշագրավ մի քանի նմուշները (լուսանկարներ)
Հեղինակավոր Sony ընկերությունն ավելի վաղ Sony World Photography Awards լուսանկարչական միջազգային մրցույթ էր հայտարարել, որի շրջանակներում ընտրել է ամենահետաքրքիր մի քանի տարբերակները, գրում է Daily Mail-ը։
Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել հազարավոր պրոֆեսիոնալ և սիրողական մակարդակի լուսանկարիչներ։ Նրանց մեկը մյուսից գեղեցիկ ու ազդեցիկ աշխատանքներում արտացոլված են կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ վայրի բնությունից մինչև առօրյա դրվագներ։ Հաղթողին կտրվի 30 հազար դոլարի չափով դրամական պարգևատրում։
Հաղթող լուսանկարներն ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում կցուցադրվեն Լոնդոնի հանրահայտ «Սոմերսեթ Հաուս»-ում։










