Թուրքիայում ինքնաթիռը բախվել է բենզատարին
Ստամբուլ-Բանգկոկ ուղևորափոխադրումն իրականացնող, «Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը բախվել է բենզատարին։
Բախման հետևանքով վնասվել է ինքնաթիռի ձախ շարժիչը։ Զոհեր և վիրավորներ չկան։
Միջադեպը տեղի է ունեցել մինչ ուղևորների ինքնաթիռ բարձրանալը։
Ինքնաթիռի վնասման պատճառով 200-ից ավելի ուղևորներ լուսացրել են օդանավակայանում, մինչև նրանց համար այլ ինքնաթիռ է հատկացվել։










