Դստեր համար ձի գողացած ավստրուհին կենդանուն վերադարձրել է կրկես
Վիեննայի Սբ Ծննդի կրկես է վերադարձվել փոքր պոնին, որը մոտ մեկ շաբաթ էր գողացված էր համարվում, հայտնում է Courier Mail-ը:
Ձիուկին մի կին էր գողացել՝ որպես ամանորյա նվեր իր աղջկան: Սակայն հետո նրան գտել էին Վիեննայի ավտոբուսի կանգառներից մեկում: Կրկես էր զանգել օրիգինալ նվերով մայրիկը և հայտնել, թե որտեղ է թողնում կենդանուն:
Ֆրիդոլին անունով պոնին ընդամենը 60 սմ հասակ ունի: Կինը պատմել է, որ ձիուն գողացել է այն բանից հետո, երբ իր երեխան նման ամանորյա ցանկություն է պահել, սակայն հետո որոշել է, որ իրենք չեն կարող պահել կրկեսի կենդանուն










