Գրազը մահվան պատճառ. երիտասարդ թունիսցին 28 հում ձու է կերել և մահացել

09:22 • 27.12.12

Թոնիսցի 20-ամյա երիտասարդը մահացել է 28 հում ձու ուտելու հետևանքով, հայտնում է Вести-ն։ 

 

Միջադեպը պատահել է չորեքշաբթի։ Դհաոու Ֆատնասին ընկերների հետ գրազ է եկել գումարի դիմաց, որ կուտի 28 հում ձու։ Գրազը նա հաղթել է, սակայն օգտվել մրցանակից չի կարողացել։

 

Անմիջապես ուտելուց հետո երիտասարդի մոտ ուժեղ ցավեր են սկսվել, և մինչ բժիշկների ժամանելը տղան մահացել է։