Ուկրաինայի համալսարաններից մեկում պայթյուն է որոտացել
Ուկրաինական Չերնիվցի քաղաքի բժշկական համալսարանի շենքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել, ևս 2-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ըստ Корреспондент-ի՝ շենք է մտել 62-ամյա մի տղամարդ և գործի դրել պայթուցիկը։ Ըստ իրավապահների՝ նա զոհվել է։
Ոստիկանության նախնական վարկածի համաձայն՝ նա վատ հարաբերություններ է ունեցել բուհի աշխատակիցներից մեկի հետ։
Տուժողները՝ մի ուսանող և դասախոս, հրաժարվել են հոսպիտալացումից։










