Արարատում բախվել են «Մերսեդես-ML»–ը և «ՎԱԶ-2105»-ը, որի վարորդը տեղում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ «Մերսեդես-ML» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի վարորդը` 1957թ. ծնված Սեմյոն Մելիքյանը, տեղում մահացել է, իսկ «Մերսեդես-ML» -ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










