Բեռլինի պատի մնացորդները կվերածվեն պատկերասրահի

09:14 • 28.12.12

Բեռլինի EAST SIDE GALLERY պատկերասրահից ոչ հեռու 2013թ. ամռանը կստեղծվի ևս մեկ պատկերասրահ, որում ցուցադրվող նմուշները կլինեն փոփոխվող, հայտնում է Euromag-ը։

 

Գերմանիայի Ֆրիդրիխսխայն-Կրոյցբերգ թաղամասում Բեռլինյան պատի մնացորդները պատկերասրահի վերածելու  նախաձեռնությունը պատկանում է Գերմանիայի Կանաչների կուսակցության խորհրդարանական խմբակցությանը։

 

Դեկտեմբերին խմբակցությունը քաղաքային ներկայացուցիչների խորհրդին համապատասխան դիմում է ներկայացրել, որն էլ քննարկվել է մշակութային հանձնաժողովի կողմից։