Բեռլուսկոնին նախկին կնոջը կվճարի 100 հազար եվրո՝ օրական
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին համաձայնեցրել է նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին, ալիմենտներ վճարելու պայմանները, հայտնում է Газета-ն՝վկայակոչելով Corriere della Sera թերթին։
Բեռլուսկոնին կվճարի մոտավորապես 100 հազար եվրո՝ յուրաքանչյուր օր, 3 մլն եվրո՝ յուրաքանչյուր ամիս, 36 մլն եվրո՝ տարեկան։ Ըստ օրենքի՝ ամուսնալուծությունից հետո կինը պետք է ստանա այնքան գումար, որքան անհրաժեշտ է ամուսնության ժամանակ ունեցած կենսամակարդակն ապահովելու համար։
Այդ խոշոր գումարը հաշվի է առնում նաև այն փաստը, որ Լարիոն չի պահանջում անշարժ գույք։ Բեռլուսկոնին իրեն է պահել առանձնատունը, որը գնահատվում է 78 մլն եվրո։
Վերոնիկա Լարիոն ափսոսանք է հայտնել, որ ստիպված է լքել տունը. ամուսիններն այնտեղ ապրել են 20 տարի և դաստիարակել 3 երեխա։ Ընդհանուր առմամբ նրանք ապրել են միասին մոտ 30 տարի։










