Նիգերիայում ռումբի գործարանի վերացման հետևանքով 5 մարդ է զոհվել

08:50 • 28.12.12

 

Նիգերիայի բանակի զինվորականները երկրի հյուսիսային Կադունա քաղաքում, որտեղ առավել ակտիվ է իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորումը, ոչնչացրել է ռումբերի արտադրությամբ զբաղվող գործարան։ Արդյունքում 5 ենթադրյալ ահաբեկիչ է զոհվել, հայտնում է The Jerusalem Post-ը։

 

ԶՈՒ ներկայացուցիչը նշել է, որ ահաբեկիչները, տեսնելով գործարանին մոտեցող զինվորներին, կրակ են բացել նրանց ուղղությամբ և պայթուցիկ նյութեր նետել։ Դրան ի պատասխան ՝ զինվորականները ևս կրակ են արձակել։

 

Կադունան մեծամասամբ բնակեցված է մուսուլմաններով և հաճախ է հայտնվում է «Բոկո հարամ»-ի ահաբեկչական հարձակումների թիրախում, ինչի հետևանքով միայն այս տարի հարյուրավոր մարդիկ են զոհվել։