Բրազիլիայում ոստիկանը սխալմամբ մարդ է սպանել

23:10 • 28.12.12

Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Ավարա քաղաքի իրավապաշտպանը սպանել է անզեն մարդու, ով գնում էր տեղի եկեղեցի`աղոթելու: Ոստիկանին թվացել էր, որ Անտոնիա Մարկոս դե Սանտոսը գրպանում ատրճանակ է կրում: Երևակայական ատրճանակը իրականում Աստվածաշունչ էր, տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Տեղի ոստիկանության մայոր Մաուրիցիո Խոսե Ռայմոնդոն լրագրողներին պատմել է, որ մահացածը աղբահավաք էր աշխատում և քրեական անցյալ չուներ: Անցյալ չորեքշաբթի օրը Անտոնիա Մարկոս դե Սանտոսը գնում էր եկեղեցի` աստվածաշունչը գրպանում, երբ նրան կանգնեցրել էր ոստիկանը:


Երբ Սանտոսը բարձրացրել էր ձեռքերը, ոստիկանը նրա գրպանում տարօրինակ իր էր նկատել և ընդունելով որպես զենք` կրակել նրա վրա:


Սպանության գործով հետաքննություն է գնում: Սակայն, իրավապահին արդարացնում է այն փաստը, որ Բրազիլիայում հանցագործությունների մակարդակը բավականին բարձր է, և նախազգուշական միջոցները այստեղ խրախուսվում են: