Չինական դատարանը տուգանք է նշանակել Apple-ին
Չինական դատարանը Apple Inc ամերիկյան ընկերությանը մեղավոր է ճանաչել հեղինակային իրավունքների խախտման համար և կարգադրել է տուգանքներ վճարել, հայտնում է Courier Mail-ը:
Խոսքը 1, 03 մլն յուանի՝ 159 740 ԱՄՆ դոլարի մասին է, որը պետք է բաշխվի 8 չին գրողների և 2 ընկերությունների միջև: Վերջիններս պնդում են, որ իրենց աշխատանքների ոչ լիցենզիոն տարբերակները տարածվել են Apple-ի առցանց խանութում:
Հայցվորները 12 մլն յուան՝ մոտ 1,84 մլն ԱՄՆ դոլար էին պահանջել Apple-ից:
Apple-ի չինական ներկայացուցչությունը ասել է, որ հեղինակային իրավունքների հարցերին շատ լուրջ է վերաբերում, սակայն առայժմ չի հայտնել՝ արդյոք ընկերությունը կբողոքարկի վճիռը:










