Չինաստանում անուշադրության մատնված ծնողները կկարողանան երեխաներին դատի տալ

20:47 • 28.12.12

Չինական նոր օրենքը Չինաստանի թոշակառուներին իրավունք կտա դատի տալ իրենց երեխաներին, եթե նրանք «բավական հաճախ» չեն այցելում իրենց ծնողներին: Կոմկուսի ղեկավարության կարծիքով, երկրի տարեց մարդիկ բավարար ուշադրության և հոգատարության չեն արժանանում, հաղորդում է BBC-ն:


Իրավապաշտպանները պնդում են, որ օրենքով չեն ամրագրված տարեց ծնողներին «այցելության հաճախության» նորմերը:


Անցած օրվա ընթացքում չինական լրատվական գործակալությունները մի շարք նորություններ են հրապարակել, որոնցում ներկայացվել են «անուշադրությունից և հոգատարության պակասից տառապող» ծեր ծնողներ:


Վերլուծաբանների կարծիքով, Չինաստանի բնակչությունը արագ ծերանում է. գործող «մեկ ընտանիք – մեկ երեխա» օրենքի պատճառով: