ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքի կանցնի հաջորդ շաբաթվանից
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկարատև հիվանդությունից հետո աշխատանքի կվերադառնա Ամանորից անմիջապես հետո։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռեյնսը։
«Ինչպես սպասվում է, պետքարտուղարն աշխատանքի կվերադառնա հաջորդ շաբաթ... Նա շարունակում է վերականգնվել տանը, սակայն ծրագրում է գրասենյակ վերադառնալ հաջորդ շաբաթ»,- ասել է Ռեյնսը։
Քլինթոնը դեկտեմբերի 15-ին ուշագնաց էր եղել աղիքային ինֆեկցիայի արդյունքում առաջացած ջրազրկումից։ Բժիշկները նրա մոտ ուղեղի ցնցում էին ախտորոշել և խորհուրդ տվել տանից աշխատել և բժիշկների հսկողության տակ գտնվել։










