Պակիստանի իշխանությունները ցեղերից օգնություն են խնդրել 23 կորած ոստիկաններին գտնելու հարցում
Պակիստանցի անանուն պաշտոնյան Huffington Post-ին հայտնել է, որ այդ երկրի իշխանությունները ցեղերի առաջնորդներից օգնություն են խնդրել՝ նախօրեին անհետացած 23 ոստիկաններին գտնելու հարցում:
Նախօրեին Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Դարրա Ադամ Քկել շրջանում, զինված հարձակում էր իրականացվել 2 հսկիչ-անցագրային կետերի վրա. այդ ժամանակ սպանվել էր 2 ոստիկան, 23-ն առևանգվել էին:
Նշված շրջանը համարվում է «Ալ-Կաիդա»-ի և «Թալիբան»-ի հիմնական հենակետերից մեկը:
Իշխանության ներկայացուցիչները նախատեսում են հանդիպումներ ունենալ շրջանի գյուղերի ցեղերի մեծամեծերի հետ, չնայած անվտանգության ուժերն արդեն սկսել են որոնողական աշխատանքները:










