ԱՄՆ-ում մահացել է սոուլ երգչուհի Ֆոնտելա Բասը (տեսանյութ)
ԱՄՆ-ում 72 տարեկանում դեկտեմբերի 26-ին կյանքից հեռացել է սոուլ երգչուհի Ֆոնտելա Բասը, հայտնում է НТВ-ն։
Նա մահացել է իր հայրենի Սենթ Լուիս քաղաքի հիվանդանոցում, սրտի կաթվածի հետևանքով առաջացած բարդություններից։
Բասը ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Սոուլ ժանրում երգչուհին սկսել է հանդես գալ դեռահաս տարիքում։
Բացի Rescue Me հայտնի հիթից, երգչուհին հայտնի է դարձել նաև Բոբի Մաքքլյուրի հետ կատարած դուետային հիթերով։
Վերջին տարիներին Բասը համագործակցել է երիտասարդ երաժիշտների հետ, մասնավորապես՝ The Cinematic Orchestra խմբի։










