Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. 13 զոհ
Նեպալում ավտոբուսը լեռնային ճանապարհից դուրս է թռել և ընկել գետը: Վթարի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, կա 19 վիրավոր, հայտնում է Courier Mail-ը: Բոլոր վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է:
«Սարսափելի վթարը», ինչպես նշում է աղբյուրը, տեղի է ունեցել Նեպալի արևմուտքում՝ Դհասրաթպուր գյուղի մոտ: 50 մետր խորությամբ ձորն ընկնելով՝ ավտոբուսը հայտնվել է Գամ գետում:
Փրկարարական օգնություն են ցույց տվել ոստիկաններն ու զինվորականները: Աղբյուրը նշում է, որ նման ավտովթարները սովորական են Նեպալում, իսկ դրանց պատճառը ճանապարհների և տրանսպորտի վիճակն է:










