Այսօր Կինոյի միջազգային օրն է

10:15 • 28.12.12

Կինոյի միջազգային օրը տոն է կինոյի բոլոր գործիչների և սիրահարների համար ամբողջ աշխարհում, գրում է calend.ru-ն։


1895թ. դեկտեմբերի 28-ին Փարիզում Կապուցինոկ բուլվարում գտնվող «Գրանդ սրճարան»-ում տեղի է ունեցել առաջին կինոդիտումը։ Եղբայրներ Օգյուստ և Լուի Լյումերները հանրությանը ներկայացրեցին աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան»։ Այն առաջին ֆիլմն է, որը ներկայացվել է հանրությանը գումարի դիմաց։

 

Սակայն ֆիլմը խուճապ է առաջացրել հանդիսատեսի մոտ. նրանք փախչում են սրահից՝ վախենալով, որ էկրանում մոտեցող գնացքը նրանց վրա է գալիս։