Կոնստանտին Մելաձեն մահացու ելքով վրաերթի է ենթարկել 30-ամյա մի կնոջ
Ուկրաինայում՝ Կիև-Օբուխով մայրուղում, 49-ամյա հայտնի երգահան Կոնստանտին Մելաձեն դեկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 17։50-ին, մահացու ելքով վրաերթի է ենթարկել 30-ամյա մի կնոջ, հայտնում է Life News-ը՝ վկայակոչելով ուկրաինացի իրավապահներին։
Նա իր Lexus մեքենայով վրաերթի է ենթարկել կնոջը կանգառներից մեկի հարևանությամբ, ով մինչ բժիշկների ժամանումը մահացել է։
Հարուցվել է քրեական գործ։ Պարզվել է, որ երգահանը եղել է սթափ վիճակում։
Ըստ Ուկրաինայի ՔՕ 286 հոդվածի՝ Մելաձեին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։










