Аэрофлот-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայում
Շերեմետևո օդանավակայանից Կոպենհագեն ուղևորվող Ա-319 մարդատար ինքնաթիռը, ստիպված ետ է վերադարձել ` շարժիչներից մեկի խափանման պատճառով: Այս մասին Интерфакс-ին տեղեկացրել են մոսկովյան ավիահանգույցի դիսպետչերական ծառայությունների աղբյուրներից:
«Ինքնաթիռը Շերեմետևոյից Կոպենհագեն է ուղևորվել ժամը 21:20-ին: Սակայն թռիչքից հետո խափանվել է շարժիչներից մեկը, և օդանավի ղեկավարը որոշում է կայացրել վերադառնալ Շերեմետևո»,- ավելացրել է աղբյուրը:
Նա տեղեկացրել է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում` թռիչքից 10 րոպե հետո:










