«Երկաթյա լեդին» Ֆոլկլենդյան պատերազմի ընթացքում օգնություն է խնդրել Ռեյգանից

14:55 • 28.12.12

Մարգարեթ Թեթչերն Արգենտինայի դեմ 1982թ.-ի պատերազմի ընթացքում աջակցություն է խնդրել ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանից։ Այդ մասին վկայում են «Երկաթյա լեդիի» վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը, որոնք ներկայացրել են բրիտանական լրատվամիջոցները։

 

«Ես գրում եմ անձամբ ձեզ, քանի որ ենթադրում եմ, որ դուք միակ մարդն եք, ով կհասկանա իմ ասելիքի կարևորությունը»,-գրում է Թեթչերը։

 

Ինչպես տեղեկացնում է ռուսական Взгляд-ը, այդ նամակները վկայում են, որ Թեթչերը ձգտել է ընդգծել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայիի միջև հատուկ հարաբերությունները։


«Ես նաև ենթադրում եմ, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բարեկամությունը կարևոր է ողջ աշխարհի ապագայի համար»,-գրում է «Երկաթյա լեդին»։

 

Նամակներից մեկում նա օգնություն է խնդրել, իսկ տակը ստորագրել է. «Անձնական ջերմ մաղթանքներով՝ Մարգարեթ»։


Բացի այդ, համաձայն գաղտնազերծված փաստաթղթի, Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմը Թեթչերի համար շատ անսպասելի է եղել։

 

Նամակներից մեկում նա այն ժամանակահատվածը, երբ Արգենտինան պատերազմի էր պատրաստվում, համարել է «իր կյանքի ամենավատ շրջանը»։


Ֆոլկլենդյան կղզիները պատկանել են Մեծ Բրիտանիային և 1830թ.-ից ի վեր համարվում են վիճելի տարածք՝ Միացյալ թագավորության և Արգենտինայի համար։


1982թ.-ին երկու պետությունները զինված հակամարտության մեջ մտան, որտեղ պարտվեց Արգենտինան, չնայած, որ Բուենոս-Այրեսն այն իր տարածքն էր համարում։