Չինաստանի իշխանությունները կջնջեն ամեն «ապօրինին». հրապարակվել են «ինտերնետի օրենքները»

18:19 • 28.12.12

Չինաստանում հրապարակվել են «ինտերնետի նոր օրենքները», որոնք «իրավունքներ ու պարտականություններ» են բաշխում իշխանությունների և օգտատերերի միջև:

 

Al Jazeera-ի հաղորդմամբ, ըստ նոր օրենքների՝ իշխանություններն իրավունք ունեն ջնջել այն հրապարակումները կամ էջերը, որոնք կհամարվեն «ապօրինի» տեղեկատվություն պարունակող: Նման տեղեկատվություն հրապարակողներին էլ մատակարարները պարտավոր են հանձնել իշխանություններին՝ պատժելու համար:

 

Xinhua չինական լրատվականի հրապարակած ծանուցման մեջ ասվում է նաև, որ օգտատերերը մատակարարների մոտ գրանցվելիս պետք է նշեն իրենց իրական անունները, չնայած իրականում սա արդեն իսկ իրողություններ են:


Նույն առնչությամբ Associated Press-ը նշում է, թե օգտատերերից կպահանջվի նշել իրենց իրական անձնագրային տվյալները. իշխանությունների մտահղացմամբ՝ սա պետք է վերջ դնի կոռուպցիայի դեմ անանուն բողոքներին: