Տոնական միջոցառում Ազգային ժողովի այգում (լուսանկարներ)
Լուսանկարները՝ Armenpress–ի
Ազգային ժողովի այգում այսօր «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում անցկացվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական միջոցառում, որն անց է կացվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, տեղեկանում ենք ԱԺ կայքից:
«Բաց դռներ» ծրագիրը նախատեսված է երեխաների համար. կազմակերպվել են՝ մանկական «Արևիկ» համույթի, Դալիթայի, «Աստղիկներ» նախագծի փոքրիկ երգիչների և երգչուհիներ Սիլվա Հակոբյանի, Նունե Եսայանի մասնակցությամբ համերգ և սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների հետ հանդիպումներ:
Այգում են եղել նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը, որոնք ամանորյա նվերներ են բաժանել երեխաներին:
ԱԺ այգում կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որում ներկայացված են եղել Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ու Արաբկիրի հայորդյաց տան սաների ստեղծագործությունները, իսկ մանկատան երեխաները հենց այգում գունազարդել են կավե քանդակները:










