Պակիստանի թալիբները պատրաստ են բանակցությունների
Պակիստանի «Թալիբան» շարժման առաջնորդ Հաքիմուլլահ Մեհսուդը հայտնել է, որ այդ խմբավորումը պատրաստ է բանակցությունների իշխանությունների հետ, սակայն չի զինաթափվի, հայտնում է Reuters-ը:
«Թալիբան»-ը գործակալությանն է փոխանցել նման բովանդակությամբ 40 րոպեանոց տեսագրություն:
Մեհսուդը մասնավորապես ասել է. «Մենք հավատում ենք երկխոսությանը, սակայն դա չպետք է լինի անլուրջ: Իսկ զենքերը վայր դնելը կատակ է»:
Դրանում թալիբներն ասել են, որ իրենք ի վիճակի են բարձրաստիճան թիրախների խոցել: Նա նշել է նաև, որ իր և այլ բարձրաստիճան թալիբների միջև պառակտում չկա, ինչպես պնդում են իշխանությունները:










