Արարատի մարզում 17-ամյա երիտասարդը մահացել է վրաերթի հետևանքով

09:52 • 28.12.12

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, Շահումյան-Այգեպատ ճանապարհին` Այգեպատ գյուղի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Գ. Միսակյանին։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից Tert.am—ին տեղեկացնում են, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Գ. Միսակյանը մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

 

Կատարվում է քննություն: