ՌԴ ՊՆ նախկին նախարարը հրաժարվել է պատասխանել հետաքննության հարցերին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովն այսօր եղել է ՌԴ Քննչական կոմիտեում և հարցաքննվել ՊՆ-ում յուրացումների վերաբերյալ գործի շրջանակում։
«Ինտերֆաքս» գործակալությանը ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը տեղեկացրել է, որ Սերդյուկովը հրաժարվել է պատասխանել հետաքննության հարցերին։
«Անատոլի Սերդյուկովը դուրս է եկել ՌԴ Քննչական կոմիտեից, սակայն հետաքննության հարցերին չի պատասխանել»,-ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Նախկին նախարարը ՌԴ գլխավոր ռազմական քննչական բաժնում գտնվել է շուրջ մեկ ժամ։










