Սիրիական զինված ուժերից ևս երկու գեներալ է դասալքել և փախել Թուրքիա
Սիրիական ռազմաօդային ուժերի ևս երկու գեներալ է փախել Թուրքիա, հաղորդում է Associated Press-ը հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնյան հրաժարվել է հրապարակել դասալիք գեներալների անունները: Նա հայտարարել է, որ զինվորականների դասալքության դեպքերը ավելացել են: Եվ դա կապված է ապստամբների կողմից թուրքական սահմանի մոտ ռազմական ավիաբազայի պաշարման, ինչպես նաև երկու օր առաջ Սիրիայի ռազմական ոստիկանության հրամանատար գեներալ Աբդել Ազիզ Ջասսեմ ալ-Շալլյալի` ընդդիմության կողմն անցնելու հետ: Նշյալ գեներալը Սիրիական բանակից մինչ այժմ դասալքածներից ամենաբարձրաստիճան հրամանատարն էր:
Նախօրեին ապստամբների կողմն էր անցել Հալեպ նահանգի գլխավոր դատախազը Ահմեդ ան-Նուայմի, այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը:










