Վենեսուելայում 2012թ. ռեկորդային թվով սպանություններ են գրանցվել

10:34 • 28.12.12

Վենեսուելայում 2012թ. գրանցվել է մոտավորապես 21,7 հազար սպանություն, ինչը ռեկորդային է այս երկրում, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Observatorio Venezolano de Violencia անկախ կազմակերպությանը։

 

Ըստ տվյալների՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի թվով սպանություններն ավելացել են՝ հասնելով 73-ի։ 2011թ. այդ ցուցանիշը կազմել է 67, 2010թ.՝ 48։ Արդեն 2011թ. փորձագետները խոսում էին «բռնության համաճարակի» մասին։

 

«2012թ. ընթացքում Վենեսուելայում նկատվել է բռնության էական աճ, ինչը դարձել է ինչպես հանցագործության և դրա տեսակների թվային ցուցանիշի ավելացման, այնպես էլ երկրի նոր տարածքների ընդգրկման արդյունք՝ չնայած կառավարության ձեռնարկած միջոցառումներին»,- ասվում է կազմակերպության հաշվետվությունում։

 

2011թ. համեմատ, երբ գրանցվել է 19,3 հազար սպանություն, ընթացիկ տարում դրանց աճը կազմել է 12%։

 

Վենեսուելական ընդդիմությունը հայտնել էր, որ Ուգո Չավեսի նախագահության վերջին 10 տարիների ընթացքում բռնությունների հետևանքով երկրում մահացել է մոտավորապես 155 հազար մարդ։ Ընդդիմության հաշվարկներով, եթե բոլոր մահացածների դագաղները դնեն մի շարքով, ապա այն կկազմի ավելի քան 310 կմ։