Ադելի ձայնասկավառակը ճանաչվել է Սուրբ Ծննդյան ամենաանցանկալի նվերը
Թեև բրիտանացի երգչուհի Ադելը մեծ սեր ու ճանաչում է վայելում ամբողջ աշխարհում, սակայն դա չի խանգարել, որպեսզի նրա վերջին՝ «21» խորագրով ձայնասկավառակը ճանաչվի Սուրբ Ծննդյան ամենաանցանկալի նվերը, հայտնում է Лента-ն՝ հղում անելով The Sun -ին։
Տաբլոիդի տվյալներով, հենց այդ ձայնասկավառակն են ամենաշատը փորձել վաճառել դեկտեմբերի 25-ին ոչ պիտանի իրերի վաճառքով զբաղվող musicMagpie կայքի միջոցով։
Ինչպես նշում է The Sun-ը, այդ օրը musicMagpie-ի միջոցով վաճառվել է նշված ձայնասկավառակի 47 հազար օրինակ։










