Կոնգոյում ապստամբները կրակ են բացել ՄԱԿ-ի ուղղաթիռների ուղղությամբ

00:25 • 29.12.12

«Մարտի 23-ի շարժման» (M23) ապստամբները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան շրջանում  կրակ են բացել  ՄԱԿ-ի ուղղաթիռների վրա, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով երկրի ՄԱԿ-ի գրասենյակին:


«ՄԱԿ-ը զգուշացնում է M23-ին, որպեսզի նրանք դադարեցնեն հարձակվել առաքելության ուղղաթիռների վրա և կրկին հայտարարում է, որ ՄԱԿ-ի ուժերը զբաղվում են միայն խաղաղ խնդիրներով, հետևաբար նրանց վրա իրականացված ցանկացած հարձակում համարվում է հանցագործություն»,- նշված է հայտարարության մեջ:


Ուղղաթիռները հարձակման են ենթարկվել այն ժամանակ, երբ անցնում էին ապստամբերի կողմից կառավարվող քաղաքների վրայով` Գոմա ադմինիստրատիվ կենտրոնից հյուսիս: Այս ամսվա ընթացքում սա ՄԱԿ-ի ուղղաթիռների ուղղությամբ կրակ բացելու երկրորդ դեպքն է: