Հրդեհ Վեդի-Երևան երթուղին իրականացնվող միկրոավտոբուսում
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ում այրվում է «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենա:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.54-ին:
Այրվել է Երևան-Վեդի երթուղին իրականացնող «ֆորդ տրանզիտ» մակնիշի 397 ll 62 պետհամարանիշի միկրոավտոբուսի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ: Տուժածներ չկան:










