Գվինեայի մոտ տեղի ունեցած նավաբեկությունից 29 մարդ է զոհվել
Գվինեա-Բիսաուի իշխանությունները հայտարարել են, որ առնվազն 29 դի են ջրից հանել ուղևորատար նավի խորտակման դեպքի վայրում:
Փայտաշեն նավի վրա, որը նախօրեին կողաշրջվել էր, ավելի քան 100 մարդ է եղել, հաղորդում է BBC-ն:
Պաշտոնական տվյալներով, մի քանի տասնյակ մարդ հիվանդանոց է տեղափոխվել:
Նախնական տվյալներով նավաբեկության պատճառը նավի խիստ ծանրաբեռնվածությունն է եղել:










