Սիրիական բանակը կանխել է Իդլիբում ռազմաբազայի գրավումը
Սիրիայի կառավարական զորքը կանխել է զինյալ խմբերի հարձակումը՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմական բազայի վրա. տեղեկացնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը։
Ընդդիմադիր զինյալ խմբերը երեկ փորձել են հարձակում իրականացնել Իդլիբի ռազմաբազայի վրա, սակայն նրանց փորձն անհաջողության է մատնվել։
Երբ զինյալները հարձակվել են ռազմաբազայի վրա, Սիրիայի կառավարական զորքի օդուժը ռմբակոծել է այն, ինչի հետևանքով բազմաթիվ զինյալներ են սպանվել։
Սիրիայի ընդդիմադիրների թիրախում վերջին օրերին հայտնվել են օդանավակայանները, ինչի նպատակը կառավարական ուժերի կողմից իրականացվող օդային հարձակումները կանխելն է, նշում է գործակալությունը։










