ՄԱԷ-ի ափերի մոտ իրանական բեռնատար նավ է խորտակվել

16:19 • 29.12.12

Միացյալ Արաբական Էմիրությունների ափերի մոտ խորտակվել է Ալ Ջասուրա իրանական բեռնատար նավը, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով The Golf News-ին։


Դեպքի պահին նավում գտնվել են անձնակազմի 6 անդամներ, նրանց բոլորին հաջողվել է փրկել։ Նավի խորտակման պատճառ է դարձել վատ եղանակը և ուժեղ քամին։


Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել էին եղանակային անբարենպաստ պայմանների մասին։