Lincoln-ը նախատեսում է Ford Mustang-ի հիմքի վրա սպորտային մեքենա ստեղծել
Lincoln ընկերության մոդելային շարքում կարող է սպորտային կուպե հայտնվել, որը կստեղծվի հաջորդ սերնդի Ford Mustang-ի հենահարթակի վրա, հաղորդում է vesti.ru-ն:
Հետնաքարշակ սպորտկուպեն Lincoln-ի մոդելային շարքում կարող է հայտնվել արդեն 2015թ.: Նախնական տվյալներով, մեքենայի վրա պետք է տեղադրվի EcoBoost սերիայի 2,9-լ ծավալով V6 շարժիչ:
Մեքենան իր դոնորից` Ford Mustang-ից, փոքր-ինչ խոշոր կլինի և կառաջարկվի կուպե թափքով, սակայն Lincoln-ի ծրագրերում նշվում է նույն, բայց ավելի մեծացված հարթակի վրա նաև հետնաքարշակ սեդան դրոշակակրի կառուցում:
Սպորտային կուպեն դեռ հեռանկարում է, սակայն մոտ ամիսներին կթողարկվի MKZ սեդանը, որը հիբրիդային համակարգով, ինչպես նաև 240 և 300 ձիաուժանոց շարժիչներով կհամալրվի:
Բացի այդ, ընկերությունը նախատեսում է փոքրածավալ քրոսովեր և Navigator արտաճանապարհայինի նոր սերնդի թողարկում:










