Քեյթ Միդլթոնը կրկին Մեծ Բրիտանիայի գեղեցկության թագուհի է ճանաչվել
Արեն երկրորդ տարին անընդմեջ Մեծ Բրիտանիայի գեղեցկության թագուհի է ճանաչվել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը` արքայազն Ուիլիամի կինը:
Նրա քույրը` Պիպպան, նախորդ տարվա համեմատ 3 կետով զիջել է դիրքերը վարկանիշային աղյուսակում, որը կազմվել է երկրի բնակիչների քվեարկության հիման վրա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Առաջատարների «հնգյակում», Քեյթի և իր քրոջ հետ միասին, հայտնվել են նաև ամերիկյան երգչուհի, դերասանուհի և ֆոտոմեդել Նիկոլ Շերզինգերը, բրիտանական օլիմպիական յոթամարտի չեմպիոնուհի Ջեսիկա Էննիսը, ինչպես նաև անգլիացի դերասանուհի, հեռուստահաղորդավար և մոդել Հոլլի Ուիլօբին:
Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, այն հանգամանքը, որ Քեմբրիջի 30-ամյա դքսուհին շարունակում է պահել երկրի գլխավոր գեղեցկուհու դիրքը, վկայում է «Քեյթի գործոնի» պահպանման մասին:
Վերջին տարիների ընթացքում այն արտահայտվում է նրանում, որ Քեյթի՝ մամուլում զետեղված լուսանկարները նկատելի ազդեցություն են թողնում երկրի կանանց վրա:










