Վարշավայի հրեական թաղամասում տեղադրվել է աղոթող Հիտլերի արձանը (լուսանկարներ)

14:10 • 29.12.12

Իտալացի երիտասարդ արվեստագետ Մաուրիցիո Կատելանը ստեղծել է մի արձան, որը բողոքի ու դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել  հրեաների շրջանում։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Կատելանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի հրեական թաղամասում, որտեղ ժամանակին ֆաշիստները 300 հազար հրեաների են սպանել, տեղադրել է ծնկի եկած, աղոթող Հիտլերի արձանը։


Որոշ
հրեական իրավապաշտպան  կազմակերպություններ նշել են, որ վիճահարույց արձանը արվեստի սադրիչ գործ, որն իր մեջ որևէ իմաստ չունի և անարգում է նացիստական ռեժիմին զոհ դարձած հրեաների հիշատակը։


HIM
կոչվող արձանը տեղադրվելուց ի վեր գրավել է բազմաթիվ բնակիչների և զբոսաշրջիկների ուշադրությունը։ Արձանը կարելի է տեսնել միայն որոշակի հեռավորությունից՝ փայտյա դռան մեջ արված  անցքի միջով։


Աշխատանքն այն քան փոքր է, որ թվում է, թե դա սովորական դպրոցական տղա է, ով ծնկի է իջել։ Կատալանը չի հստակեցրել, թե Հիտլերին այդ դիրքով պատկերելով՝ ինչ է ցանկացել ասել։