Իսպանիայի Իբի քաղաքում բնակիչներն «ալյուրե հեղափոխություն» են արել (տեսանյութ)
Իսպանիայի Իբի քաղաքում հեղափոխություն է տեղի ունեցել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Քաղաքապետը զրկվել է պաշտոնից, իշխանությունը գրավել են քաղաքացիները, սակայն, միայն մեկ օրով։
Դեկտեմբերի 28-ին այստեղ նշվում է «Հիմարների օրը»։ Տոնի հիմնական մասը ալյուրով և ձվերով կռիվներն են։ Այդ «զենքերով» փառատոնի մասնակիցները քաղաքապետարանի շենքի մոտ կազմակերպում են զվարճալի հեղափոխություն և ընտրում են իրենց քաղաքագլխին, ում տալիս են գավազան և մեդալներ։
Նոր իշխանությունը սկսում է բնակիչներից հարկեր հավաքել։ Գումարը խորհրդանշական է, սակայն ով հրաժարվում է վճարել, ալյուր են լցնում վրան և տեղափոխում քաղաքի գլխավոր հրապարակում տեղակայված բանտ։
Այնուհետև հայտնվում է «ընդդիմությունը», որը փորձում է գահընկեց անել նոր քաղաքապետին։ Պայքարն ավարտվում է ուրախություններով և պարերով, իսկ հավաքված գումարը տրամադրվում է բարեգործությանը։
Ավանդույթն ավելի քան 200 տարեկան է, սակայն ոչ ոք չի հիշում, թե ինչպես է այն հայտնվել։
Տեսանյութը դիտել այստեղ։










