Ստամբուլում հայ տարեց կնոջը սպանել են դանակի 7 հարվածով

10:10 • 29.12.12

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում հայ կին է սպանվել. տեղեկացնում է Sondakika լրատվական կայքը։


Անհայտ
հանցագործը դանակի 7 հարված է հասցրել 84-ամյա կնոջն ու կտրել կոկորդը։


Նրա
որդին՝ Զատիկ Քյուչուքը, աշխատանքից հետո այցելել է տանը մենակ ապրող 84-ամյա մորը՝ Մարիսսա Քյուչուքին։ Երբ վերջինս դուռը չի բացել, որդին մոտի բանալիով մտել է տուն և դռան հետևում հայտնաբերել սպանված մոր դին։



Որդին ոստիկանություն և շտապօգնություն է կանչել, ովքեր էլ արձանագրել են հայուհու մահը։


Ծեր
կնոջ հարևանը պատմել է, որ կնոջը վերջին անգամ տեսել է 15։30-ի սահմաններում՝ շուկայից վերադառնալիս։


Այժմ
ոստիկանությունը փորձում է գտնել 4 երեխաների մայր Մարիսսա Քյուչուքին սպանողներին։