Սիրիայում ՀԱՄԱՍ–ի ռազմական թևի առաջնորդ է սպանվել
Տեղեկությունների համաձայն, 30-ամյա Մուհամեդ Ահմադ Կանիտան սպանվել է նախօրեին, երբ ապստամբները գրոհելով փորձում էին գրավել Իդլիբի ռազմաբազաներից մեկը:
Նշվում է, որ Կանիտա ընտանեկան կլանը պաղեստինյան ամենամեծաթիվ և ազդեցիկներից մեկն է:
Այդ ընտանիքի անդամները պաղեստինյան խոշոր խմբավորումների կազմում են ներառված, այդ թվում` ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի»:










