Երևանում գողություն է կատարել գտած բանալիով

13:20 • 29.12.12

Երևանում գողը քաղաքացու բնակարան է մուտք գործել նրա կորցրած բանալիով: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:

 

Դեկտեմբերի 28-ին Ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի բնակարանից գողություն է կատարվել:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանտերը նույն օրը կորցրել է բնակարանի բանալին, որով անհայտ անձը բացել է դուռը և մուտք գործելով բնակարան՝ գողացել 15.000 ՌԴ ռուբլի, 400 ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 2.350 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արթուր Ձ.-ն: Կատարվում է նախաքննություն: