Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վայրէջքի ժամանակ օդանավ է այրվել (տեսանյութ)

18:30 • 29.12.12

Այսօր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Red Wings ավիաընկերության Ту-204 օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց ուղիղ դեպի Կիևյան ավտոմայրուղի, որից հետո այրվել է, հաղորդում է BBC-ն:


Նախնական տեղեկություններով օդանավում 12 մարդ կար: Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են երեք զոհի մասին:


Օդանավի հրդեհը շուտով մարվել է: Россия-24-ի փոխանցմամբ, օդանավի թևերը և ետնամասը պոկվել են:


«Վնուկովո» օդանավակայանը փակ է, դադարեցված է նաև Կիևյան ավտոմայրուղով երթևեկությունը:
Օդանավը Մոսկվա էր ժամանել Չեխիայից: