Ուկրաինան 2013 թ. կվերացնի ժամկետային զինծառայության զորակոչը
Ուկրաինայում 2013թ. կդադարեցվի ժամկետային զինծառայության զորակոչը և միաժամանակ անցում կարվի բացառապես պայմանագրային հավաքագրման, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը, հաղորդում է BBC-ն:
Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայության տեղեկություններով, այս մասին նախարարը հայտարարել է Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ իր ողջույնի ելույթում:
«Նոր տարվանից մեզ նոր, զանգվածային խնդիրներ են սպասում: Կվերանայվեն զինված ուժերի կառույցն ու ղեկավարման համակարգը: Կբարելավվի մասնագետների պատրաստման համակարգը: Կդադարեցվի ժամկետային զինծառայության զորակոչը և միաժամանակ անցում կկատարվի բանակի բացառապես պայմանագրային կոմպլեկտավորման, ինչպես ներկայում դա արված է աշխարհի առաջատար պետություններում»,- ասել է Լեբեդևը:










