Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում օդանավի աղետից զոհերի թիվը հասել է 4–ի
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Red Wings ավիաընկերության Ту-204 օդանավի աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի, այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը։
ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին ասել է, որ փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 263 հոդվածով՝ «Օդային տրանսպորտի շահագործման և անվտանգության կանոնների խախտում»:
«Քննությունն ուսումնասիրում է օդաչուի սխալի վարկածը», - նշել է նա:
«Վնուկովո» օդանավակայանը միջադեպից հետո ժամը 18:35 վերականգնել է աշխատանքը:
Օդանավում առնվազն անձնակազմի 8 անդամ է եղել, ուղևորներ չեն եղել: ՌԴ ՆԳՆ տվյալներով, օդանավում 12 մարդ է եղել:
Նախնական տվյալներով, 6 մարդ հիվանդանոց է տեղափոխվել:










