Յոկո Օնոն խոսել է «Բիթլզ»-ի պառակտման պատճառների մասին

12:13 • 29.12.12

Տարածված կարծիք կա, որ լեգենդար քառյակի՝ «Բիթլզ»-ի պառակտումը մասնակիորեն պայմանավորված է նրանով, որ խումբը կանգնած էր «Փոլ ՄաքՔարթնին և Բիթլզը» ֆորմատի վերածվելու շեմին, գրում Yahoo! News-ը։


Խմբի
մեկ այլ անդամի՝ Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն նախկինում մի հարցազրույց է տվել, որն այժմ հրապարակվել է և դրանում կինը խոսել է խմբի պառակտման մասին։


«
Իրականում Ջոնն առաջին անդամը չէր, ով ցանկանում էր լքել խումբը։ Մի օր Ռինգոն իր կնոջ հետ եկավ մեզ մոտ և ասաց , որ որոշել է լքել «Բիթլզ»-ը։ Այնուհետև նրան հաջորդեց Ջորջը և հետո միայն Ջոնը։ Պետք է նշեմ, որ Փոլը միակն էր, ով փորձում է պահել խումբը, թույլ չտալ, որպեսզի այլ փլուզվի։ Սակայն մյուս 3-ը զգացին, որ Փոլը ցանկանում է «Բիթլզ»-ը միասնական պահել, որպեսզի ինքը դառնա գլխավորը, ինչը դուր չեկավ մյուս տղաներին»,- ասել է Օնոն։


Լենոնի
այրին նաև նշել է, որ խմբի ներսում անդամների միջև մրցակցություն էր սկսվել։ Բանն այն է, որ խմբին համաշխարհային ճանաչում բերող երգերը գրվում էին Փոլի և Ջոնի կողմից, իսկ Ռինգոն և Ջորջը չէին ստեղծագործում և իրենց խմբի ներսում զգում էին որպես 2-րդ կարգի մարդիկ։


«
Բիթլզ»-ի կազմում նրանք պարզապես Ռինգոն և Ջորջն էին, սակայն խմբից դուրս գալով, նրանք առանձին-առանձին ընկալվում էին որպես նախկին բիթլներ, ինչի դեպքում մարդկանց վերաբերմունքը նրանց հանդեպ կտրուկ փոխվում էր»,-ասել է Օնոն։