Ֆրանսիայում կայացել է Ավստրիայի դուքս Քրիստոֆի և նրա ընտրյալի պսակադրությունը

10:58 • 30.12.12

Ֆրանսիայում տեղի է ունեցել Ավստրիայի դուքս Քրիստոֆի և նրա ընտրյալ Ադելաիդա Դրապե-Ֆրիշի պսակադրության արարողությունը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Պսակադրության արարողությունն անցկացվել է Նանսի քաղաքում։ Այն դիտել է մոտ 1.000 մարդ։ Պատվավոր հյուրերի թվում եղել են Եվրոպայի իշխանական և դքսական տների ներկայացուցիչները, ներառյալ՝ Լյուքսեմբուրգի մեծ դուքսը։

 

24-ամյա դքսի 22-ամյա ընտրյալը ծնվել է ֆրանսիացի դիվանագետների ընտանիքում, Ֆրանսիայում։

 

Նանսին պատահական չի ընտրվել որպես պսակադրության վայր։ Հենց այս վայրում 1951թ.-ին պսակադրվել է Քրիստոֆի պապը՝ Օտտո ֆոն Գաբսբուրգը։