Նալբանդյանը խոստացել է, որ Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայի խաղաղության հարատևությունը ապահովելու համար

14:57 • 30.12.12

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ծառայության տարածած հաղորդագրությունից, նախարար Նալբանդյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել զորամասում ծառայության պայմաններին:


Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին քաղաքականության մասին ելույթով է հանդես եկել զորամասի անձնակազմի առջև, պատասխանել նրանց հարցերին:


Ամփոփելով հանդիպումը՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհավորել է զինծառայողներին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի և հաջողություններով լի տարի և զինվորներին այնպիսի ծառայություն, որ ընտանիքներում հպարտ լինեն իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով ու վստահեցրեց, որ Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայի խաղաղության հարատևությունը ապահովելու համար: