Իսրայելի նախկին արտգործնախարարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել
Իսրայելի արդարադատության նախարարությունն ԱԳ նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանին մեղադրել է վստահության չարաշահման և խարդախության մեջ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։
Նա մեղադրվում է Բելառուսում Իսրայելի նախկին դեսպան Զեև Բեն-Արյեի կարիերայի աճին նպաստելու մեջ։ Հետաքննության վարկածով՝ 2008թ.-ին Բեն Արյեն օգնել է Լիբերմանին՝ նրան փոխանցելով մեկ այլ գործի հետաքննության մասին տեղեկություններ (այդ ժամանակ ԱԳ նախարար Լիբերմանը որպես մեղադրյալ էր հանդես գալիս մաֆիայից կաշառք ստանալու գործով)։
Լիբերմանը, ի երախտագիտություն, նպաստել է նրա կարիերայի աճին։ Նախկին դիվանագետը հոկտեմբերին դատապարտվել է 4-ամսյա հասարակական աշխատանքների՝ գաղտնի տեղեկություն փոխանցելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։
Հիշեցնենք, որ Լիբերմանը հրաժարական էր տվել դեկտեմբերի 16-ին։










