Մոսկվայում տղամարդը շանը «քսի» է տվել ոստիկանների վրա՝ իրեն նկատողություն անելու համար
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են մետրոյի մի ուղևորի, ով այսօր իր շանը «քսի» է տվել իրենց գործընկերների վրա, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։
«Կոմսոմոլսկայա» մետրոկայարանի մոտ ժամը 14.30-ին ոստիկանները նկատողություն են արել մի տղամարդու, ով խախտել է հասարակական կարգը։
Ի պատասխան՝ տղամարդը «քսի» է տվել շանը, որն էլ կծել է 3 իրավապահի։
Շան տերն ու շունը տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք։










