Ռուսաստանում ոստիկանը ցրտահարությունից մահացել է

12:42 • 30.12.12

ՌԴ Ֆրյազինո քաղաքի ոստիկանների կողմից հայտնաբերվել է տղամարդու դի, որը, ինչպես հետագայում է պարզվել, եղել է ՆԳՆ Մոսկվայի մարզի վարչության աշխատակից, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

Ոստիկանի դին հայտնաբերվել է Տրուբինո գյուղի 57 տանից 150 մետր հեռավորության վրա։

Ոստիկանը եղել է 27 տարեկան։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է ցրտահարությունից։